Լրահոս

03.06.2013 12:30


«ՏաԹևեր» ճոպանուղին ամառային աշխատակարգի է անցել

«ՏաԹևեր» ճոպանուղին ամառային աշխատակարգի է անցել

Հունիսի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին անցել է ամառային աշխատակաևրգի: Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-20:15–ը (վերջին ուղևորափոխադրումը «Հալիձոր» և «Տաթև» կայաններից կլինի ժամը 20:00-ին):

Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա):

Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:

Այս խորագրի վերջին նյութերը