Լրահոս

03.06.2013 10:16


Էրդողան. «Ես բռնապետ չեմ»

Էրդողան. «Ես բռնապետ չեմ»

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կրքերը մի փոքր հանդարտվել են։ Հազարավոր ցուցարարներ, սակայն, շարունակում են պահանջել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Բողոքի ալիքը պահպանվում է նաև Անկարայում, որտեղ ցուցարարները հանդես են գալիս նույն պահանջով՝ վարչապետին անվանելով «թուրքական բռնակալ»։ Ինչպես հայտնում է mignews.com–ը, վերջին երեք օրերին Թուրքիայում դժգոհությունների զանգվածային ալիքը արևմտյան վերլուծաբանները որակել են Էրդողանի 10 տարիների իշխանության իրական գնահատականը։ Իր հերթին Թուրքիայի վարչապետը փողոց դուրս եկած ցուցարարներին անվանել է ծայրահեղականներ՝ նշելով, թե ինքը բռնապետ չէ։հայտնում է mignews.com–ը։

Հիշեցնենք՝ Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել էին Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ թաղամասի Գեզի այգու ծառահատման և այդ վայրում առևտրի ու զվարճանքի կենտրոն կառուցելու վերաբերյալ իշխանությունների որոշմումից հետո: Ցուցարարներին սատարել են Թուրքիայի նահանգների գրեթե կեսը, ինչպես նաև Եվրոպայում ապրող թուրքերը: Անկարայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը