Ակտիվիստները պահանջում են քրեական գործ հարուցել Սյունիքի մարզպետի դեմ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի և դրա հետևանքով Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո «Ֆեյսբուքում» մի խումբ ակտիվիստներ պահանջում են քրեական գործ հարուցել Սուրիկ Խաչատրյանի դեմ: «Լիսկան իր մյուս հանցագործ կուսակիցների ու իշխանության շակալների հետ միասին վաղուց թալանում է մեր պետությունը, ստեղծում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտ, պետության հիմքը քայքայող ընտրակեղծարարությամբ զբաղվում: Ցավալի դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք, այլև պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին): Ուստի ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել...»,-ասված է ակտիվիստների հայտարարության մեջ:
Ակտիվիստները պահանջում են քրեական գործ հարուցել Սյունիքի մարզպետի դեմ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի և դրա հետևանքով Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո «Ֆեյսբուքում» մի խումբ ակտիվիստներ պահանջում են քրեական գործ հարուցել Սուրիկ Խաչատրյանի դեմ:
«Լիսկան իր մյուս հանցագործ կուսակիցների ու իշխանության շակալների հետ միասին վաղուց թալանում է մեր պետությունը, ստեղծում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտ, պետության հիմքը քայքայող ընտրակեղծարարությամբ զբաղվում: Ցավալի դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք, այլև պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին): Ուստի ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել...»,-ասված է ակտիվիստների հայտարարության մեջ: