Լրահոս

03.06.2013 09:25


Պատահար Գյումրիում. մահացել է ՌԴ զինծառայող

Պատահար Գյումրիում. մահացել է ՌԴ զինծառայող

Հունիսի 2-ի ժամը 20։20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը