Լրահոս

01.06.2013 14:40


Խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ ամուսինը խեղդամահ է արել կնոջը

Խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ ամուսինը խեղդամահ է արել կնոջը

Հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն:
Արտյոմ Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը