Լրահոս

01.06.2013 19:42


Սուպերմոդելը՝ 50–ամյակի շեմին

Սուպերմոդելը՝ 50–ամյակի շեմին

Պարզվում է՝ նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը` սուպերմոդել և հաղորդավար Սինդի Քրոուֆորդը, իր արտաքինի համար անհանգստանում է։ Անգամ օրեր են լինում, երբ Սինդին չի կարողանում հագուստ ընտրել, քանի որ իր արտաքինից դժգոհ լինելով՝ գտնում է, թե ոչինչ չի սազում: 47–ամյա մոդելն ու երկու երեխաների մայրը վերջերս մտահոգված է նաև այն հանգամանքով, որ շուտով 50–ամյակն է բոլորելու:

Սինդիին անհանգստացնում են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու իր օրգանիզմում, քանի որ «ինքն այնպիսին է, ինչպիսին բոլորն են, թեև սուպերմոդել է»: Գեղեցկուհին իր մտահոգությունն է հայտնել ապագայի համար.

–Ես ցանկանում եմ փոխզիջումային տարբերակ գտնել, որպեսզի կարողանամ հետագայում համակերպվել մարմնիս փոփոխություններին»,–ասել է Սինդին:

Այս խորագրի վերջին նյութերը