Լրահոս

31.05.2013 20:10


Նախախորհրադարանի և «Սարդարապատ» շարժման անդամներին սպառնում են

Նախախորհրադարանի և «Սարդարապատ» շարժման անդամներին սպառնում են

Ազատության հրապարակում մեկնարկած Նախախորհրդարանի հանրահավաքին ՀՀ ՊՆ պահեստազորի գնդապետ, Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Նախախորհրադարանի և «Սարդարապատ» շարժման անդամների հասցեներին հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիք:
Նա ընդգծեց, որ մայիսի 17-ին Նախախորհրդարանի կողմից հրավիրած հանրահավաքից հետո կատարվում են գաղտնալսումներ, անթաքույց հետապնդումներ, իսկ աշխատանքի վայրում հալածանքները դարձել են սովորոկան երևույթ:


«Նման սպառնալիք է ուղղվել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, իսկ Գարեգին Չուգասզյանի հարևանին այցելել են անծանոթ մարդիկ, որոնք իրենց շատ տարօրինակ են պահել և ներկայացել են որպես սոցիալական ծառայություների աշխատակիցներ և ճշգրտող հարցեր են սկսել տալ»,- հայտարարեց գնդապետը:

Նա ընդգծեց, որ որևէ բռնություն, ճնշում կամ սպառնալիք, չի կարող իրենց հետ պահել իրենց իսկ որոշումից: «Մենք միասին իրականացնելու ենք հայրենիքի ազատագրումը»,-ընդգծեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը