Աշխարհ

31.05.2013 16:40


Սահակաշվիլին պետբյուջեի փողերով ամերիկյան մի դերասանուհու մերկ գեղանկարն է գնել, իսկ մյուսին էլ մարզակոշիկ է նվիրել

Սահակաշվիլին պետբյուջեի փողերով ամերիկյան մի դերասանուհու մերկ գեղանկարն է գնել, իսկ մյուսին էլ մարզակոշիկ է նվիրել

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը փաստաթղթեր է հրապարակել այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից Վրաստանի պետական բյուջեի գումարները ոչ նպատակային ծախսելու վերաբերյալ։

Համաձայն դրանց՝ Նյու Յորքի բժշկական կենտրոններից մեկում Սահակաշվիլին բոտոքսի երկու վիրահատություն է կատարել։ 2009թ. փետրվարի 23–ին վիրահատության համար Սահակաշվիլին վճարել է 5600 դոլար, 2011թ. սեպտեմբերի 23–ին էլ՝ 5800 դոլար։

«Գաղտնի է» մակագությամբ փաստաթղթերի համաձայն՝ Սահակաշվիլին 5993 ֆունտ ստեռլինգ է վճարել ամերիկյան դերասանուհու մերկ գեղանկարի համար։

Իսկ «Ռեդիսոն» հյուրանոցում ամերիկյան գործարարուհի Քրիստին Վուսավիի կեցության և նրա համար մարզակոշիկներ գնելու նպատակով Սահակաշվիլին Վրաստանի պետբյուջեից վճարել է 6668 լարի։

Վրաստանի գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ այդ գործով քննություն են սկսել, և չի բացառվում, որ Սահակաշվիլին հարցաքննության հրավիրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը