Լրահոս

31.05.2013 14:42


Ադրբեջանի հարցով համազեկուցողը Էդվարդ Նալբանդյանից հետաքրքվել է գազի սակագնի բարձրացման մասին

Ադրբեջանի հարցով համազեկուցողը Էդվարդ Նալբանդյանից հետաքրքվել է գազի սակագնի բարձրացման մասին

Երևանում մեկնարկած ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի մշտական նիստում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրեաս Հերկելը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքվել է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի բարձրացման պատճառներից։ Նա հարցել է՝ ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը որոշեց բարձրացնել գազի սակագինը։

Էդվարդ Նալբանդյանը շատ կարճ պատասխանել է, որ դա Հայաստանի և Ռուսաստանի բանակցությունների խնդիր է։

–Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, և համոզված եմ, որ կգտնենք հարցի լուծումը,-ասել է Է. Նալբանդյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը