Լրահոս

31.05.2013 12:54


10 մետր բարձրությունից վայր ընկած տղամարդը տեղում մահացել է

10 մետր բարձրությունից վայր ընկած տղամարդը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 31-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Նոր Հաճն քաղաքում գտնվող «Անդրանիկ» ՍՊԸ-ի և «Սապֆիր» գործարանի բաժանարար հատվածով անցնող «Արզնի» ՀԷԿ-ը սնուցող խողովակատարի մոտ տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Նաիրիի ոստիկաններն արդեն պարզել են մահացածի ինքնությունը, ով Նոր Հաճնի բնակիչ, 56-ամյա Սպարտակ Հովհաննիսյանն էր, և ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը դժբախտ պատահարն է եղել. տղամարդը 10 մետր բարձրությունից անզգուշությամբ վայր է ընկել: Նախնական տեղեկություններով՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Այս խորագրի վերջին նյութերը