Բողոքի գործողություն՝ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստին զուգահեռ
Այսօր՝ ժամը 13:30–ին, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը բողոքի գործողություն է անցկացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի առջև։ Այնտեղ այդ օրը նախատեսված է ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի մշտական նիստը, որին մասնակցելու է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ինչպես նաև ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Բողոքի գործողության մասնակիցները դատապարտելու են ՀԱԿ 4 ակտիվիստների գործի, 2008թ. մարտի 1-ի և կեղծված ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ–ի արձագանքը:
«Հաշվիառնելովայնհանգամանքը, որՀայաստանումտեղգտածամենաթողության, երկրի հանցավորկառավարման, մարդուհիմնարարիրավունքներիոտնահարմանպատճառներից մեկըվերոնշյալերևույթներինկատմամբմիջազգայինհանրության` տվյալպարագայում ԵԽԽՎ-իոչհամաչափարձագանքն է, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցիգլխավորմուտքիդիմաց, որտեղտեղիէունենալուԵԽԽՎՄշտական հանձնաժողովինիստը,Հայազգային կոնգրեսիերիտասարդականմիությունըկանցկացնի բողոքիակցիա»,–ասված է բողոքի գործողության կազմակերպիչների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ստանձնել է ԵԽԽՎ նախագահությունը:
Բողոքի գործողություն՝ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստին զուգահեռ
Այսօր՝ ժամը 13:30–ին, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը բողոքի գործողություն է անցկացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի առջև։ Այնտեղ այդ օրը նախատեսված է ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի մշտական նիստը, որին մասնակցելու է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ինչպես նաև ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Բողոքի գործողության մասնակիցները դատապարտելու են ՀԱԿ 4 ակտիվիստների գործի, 2008թ. մարտի 1-ի և կեղծված ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ–ի արձագանքը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը վերոնշյալ երևույթների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքն է, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա»,–ասված է բողոքի գործողության կազմակերպիչների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ստանձնել է ԵԽԽՎ նախագահությունը:
7or.am