Լրահոս

31.05.2013 09:34


Բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը

Բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը

Բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը. ուզում են վերակառուցել մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակը: Մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ կարող են անել: Թամանյանական շենքերը մեր չտեսներին ցածր են թվում, կբարձրացնեն մի երկու հարկով: Մի քիչ էլ կմոդեռնացնեն, այնպես, որ թափանցիկ վերելակները դրսից երևան. իրենց պարզունակ խելքով հրապարակի հյուրանոցներում իջևանող արտասահմանցիներին դա դուր կգա: Թանգարանները կհանեն, կտանեն քաղաքի այլ մասեր, որ նրանք էլ զարգանան: Ազատված և վերակառուցված տարածքները վարձակալության կտան (ասենք` սաունայի, բիլիարդանոցի, բոուլինգի սրահի, ատրակցիոնների...: Լենինի արձանի տեղում էլ մի զըռ բան կսարքեն` ուտել-խմելու տեղ կամ մի ուրիշ հյուրանոց. չէ՞ որ քաղաքի ամենաթանկ տեղն է...

Դավիթ Գյուրջինյան

Այս խորագրի վերջին նյութերը