Լրահոս

30.05.2013 14:43


Եվրոպահայության կոչը Բաքվում ընթացող «Միջմշակութային երկխոսության համաժողով»-ի մասնակիցներին

Եվրոպահայության կոչը Բաքվում ընթացող «Միջմշակութային երկխոսության համաժողով»-ի մասնակիցներին

Զավեշտալի է տեսնել այս օրերին, թե ինչպես մարդկային և մշակութային ցեղասպանություն գործած ադրբեջանական բռնապետությունը ս.թ. մայիսի 29–ից հունիսի 1-ը Բաքվում կազմակերպել է «Միջմշակութային երկխոսության համաժողով», որով մեկ անգամ ևս ապացուցում է, որ ալիևյան կլանը միջազգային իրավունքի ոտնահարումը հասցրել է ցինիզմի մակարդակի:
Պետական մակարդակով տասնամյակներ տևող բացհայտ հակահայ քարոզչությունը` մարդատյացությունը և անհանդուրժողականությունը այլ մշակույթների հանդեպ, ներկայումս խոչընդոտ չհանդիսացան միջազգային հանրության տասնյակից առավել կազմակերպությունների համար` հրաժարվել մասնակցել միջազգային հանցագործ հանդիսացող ադրբեջանական կառավարության կազմակերպած կեղծ մարդասիրական միջոցառումից, հակառակ պարագայում ադրբեջանական բռնապետության նավթադոլարները անտեսված կլինեին միջոցառման հիմնական գործընկերներ հանդիսացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Միջքաղաքակրթական Դաշինքի, Եվրախորհուրդի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների ղեկավարների, նախարարների, փորձագետների և գիտնա-կանների՝ հարյուրից ավելի երկրներից մասնակիցների համար:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս Բաքվում են գտնվում միջմշակութային երկխոսությանը նպաստող միջազգային կազմակերպություներ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
„Միջմշակութային երկխոսության համաժողովի“ մասնակիցների կողմից շտապ ստեղծել Նախիջևանի Հայկական գերեզմանոցի 10.000 առավել Խաչքարերի ոչնչացման հանցագործությունը ուսումնասիրող հանձնաժողով և տեղում այցելել Նախիջևան` Հայկական մշակութային ցեղասպանության փաստը արձանագրելու կամ հերքելու ակնկալիքով:
Նմանատիպ քայլը հնարավորություն կստեղծի Համաժողովի մասնակից միջազգային տարատեսակ ու տարաբնույթ կազմակերպություններին չստանձնել` խուսափել մշակութային ցեղասպանության հանցագործության քողարկողի դերակատարությունից:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը