Մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնւում «Երեւան, իմ սէր» բարեգործական հիմնադրամի հրաւէրով, այցելեց համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում եւ կարեւոր դերակատարութիւնը ազգային ինքնութեան պահպանման, անկախ պետականութեան վերականգնման գործում: Նորին Սրբութիւնը նաեւ անդրադարձաւ միջեկեղեցական յարաբերութիւններին` մասնաւորապէս ներկայացնելով Հայ եւ Անգլիկան Եկեղեցիների միջեւ առկայ համագործակցութիւնը:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ արքայազն Չարլզն այցելեցին Մայր Տաճարի աւանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանօթացաւ Հայ Եկեղեցու կողմից պահպանուող հոգեւոր եւ մշակութային արժէքներին:
Վեհափառ Հայրապետը եւ Ուելսի արքայազնը միասին շրջեցին նաեւ Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Սբ Վարդան եւ Սբ Յովհաննէս Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացուեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունէութիւնը:
Ուելսի արքայազն Չարլզն եղաւ նաեւ «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանում, ուր ի պատիւ արքայազնի տեղի ունեցաւ ընդունելութիւն, որին ներկայ էին նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տէր եւ տիկին Վաչէ եւ Թամար Մանուկեանները, տիար Արմէն Սարգսեանը, տէր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզեանները:
Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին