Լրահոս

30.05.2013 13:45


Մատաղիսի գործով մեղադրյալներն այլևս ազատ են

Մատաղիսի գործով մեղադրյալներն այլևս ազատ են

2013թ. մայիսի 29-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների վճռաբեկ բողոքը։

Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Մատաղիսի» գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները:

Ինը տարվա դժվար պայքարից հետո երիտասարդներն արդարացված են, սակայն արդարադատությունը այս գործի շրջանակներում վերականգնված համարել չենք կարող:

Դեռևս բացահայտված չէ երկու զինծառայողներին կյանքից զրկողների, նրանց պատասխանատվությունից խուսափելու և երեք երիդասարդներին անօրինական հետապնդումների ենթարկող անձանց ինքնությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը