Կարծիք

30.05.2013 12:32


Սերգեյ Մարգարյան. «Տիգրան Սարգսյանի համար սև օրեր են սկսվել»

Սերգեյ Մարգարյան. «Տիգրան Սարգսյանի համար սև օրեր են սկսվել»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի համար սև օրեր են սկսվել: Մամուլում և էլեկտրոնային լրատվականներում օր չի անցնում, որ հերթական սկանդալային հոդվածը լույս չտեսնի, որտեղ նկարագրվում են այն ֆինանսական մեքենայությունները, որում այս կամ այն կերպ ներգրավված է եղել մեր առաջին հայացքից այդքան հեզաբարո թվացող վարչապետը...

Ու ինչքան ուզում է թող դատի տա լրատվամիջոցներին Կիպրոսյան օֆֆշորների պատմության համար, մեկ է, այնքան թույլ տեղեր ունի, որ առանց դրա էլ հանգիստ կարելի կլիներ բանտ ընկնել, պայմանով, որ մենք ապրեինք օրենքի երկրում:
«Ժողովուրդը» իսկապես սկանդալային փաստեր է հրապարակել չարաբաստիկ բիոզուգարանների վերաբերյալ, որոնք ձեռք էին բերվել հատը 340 հազար դոլարով: Դա էլ հերիք չի, հիմա էլ տենդեր են հայտարարել, որպեսզի վերանորոգեն ասարք զուգարանները, և դա էլ հերիք չէ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դրանք սկի բիոզուգարան էլ չեն, այլ ուղղակի զուգարաններ են...
Պարզվում է, որ բիոզուգարանները ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույն ինքը` վարչապետ Տիգրան Սարգսյանն է... Այստեղ են ասել՝ «ձեռքից բռնվեց»: Ընդհանրապես, այս հիմնադրամի հոգաբարձուների ցանկը շատ ներկայացուցչական է ու միանգամից հուշում է, որ ի սկբզանե ոչ մի նորմալ գործարք չի կարելի ակնկալել.
«Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի անդամ են՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը եւ այլք»,–գրում է թերթը:

Կարծում եմ՝ հիմա հասկանալի է արդեն բացարձակապես բոլորի համար, թե ինչու 3 տարի առաջ որոշվեց տուրիզմը զարգացնելու համար գնել ոչ թե 7-8 հազար դոլարանոց բիոզուգարաններ, որոնցից տեղադրված են օրինակ Երևանին տուրիստական պոտենցիալով մեղմ ասած չզիջող Փարիզում, այլ 170 հազար դոլարանոց եսիմ ինչեր, որոնք սկի չեն էլ աշխատում....

Սերգեյ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը