Հասարակական տրանսպորտի թանկացումից խուսափել հնարավոր է
Հուլիսի 1-ից խոշոր գազասպառողների համար գազի սակագնի 14%-ով բարձրացումը կարող է և՛ հասարակական տրանսպորտի, և՛ տաքսի ծառայությունների սակագների վերանայման չհանգեցնել։ Ուղևորափոխադրումների սակագնում գազի մասնաբաժինը չի գերազանցում 18%-ը, իսկ վառելիքի թանկացումը հնարավոր է չեզոքացնել այլ ծախսերի կրճատման միջոցով։
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվարկների՝ կառավարության կողմից 1000 խմ ռուսական գազի $270 ձեռքբերման գնի 30% սուբսիդավորման դեպքում խոշոր գազասպառողների համար (ծախսը գերազանցում է 10 հազ. խմ-ը) վառելիքի սակագինը կարող է կազմել $276,98/1000 խմ՝ ներկայիս $243,13-ի դիմաց։ Խոշոր գազասպառողների համար 1000 խմ գազի սակագնի բարձրացումը մոտ $34-ով կամ 14%-ով առաջին հերթին հանգեցնելու է ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) վառելիքի թանկացման։
Ներկայում ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի միջին գինը կազմում է Դ165, որում գազի մասնաբաժինը 60% է։ Միայն գազի գնի բարձրացման գործոնով պայմանավորված՝ ԱԳԼՃԿ-ներում վառելիքը կարող է թանկանալ Դ14-ով կամ 8,5%-ով։ Եթե հաշվի առնենք նաև դրամ/դոլար փոխարժեքի գործոնը և էլեկտրաէներգիայի թանկացումը (հուլիսից 1ԿՎտ/ժ-ի հաշվով՝ 27%-ով), ապա ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի սակագինը հուլիսի 1-ից կարող է կազմել Դ180-185։
Ավտոտրանսպորտային միջոցների համար գազի Դ15-20-ով թանկացումը չի կարող լուրջ ազդեցություն թողնել այս վառելիքով աշխատող տաքսի ծառայությունների և հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա։ Մոտավոր հաշվարկներով՝ 10 կմ-ի հաշվով վառելիքի (գազի) ծախսը կազմում է 1 խմ, ինչը նշանակում է, որ տաքսի ծառայության Դ100/1 կմ սակագնում վառելիքի մասնաբաժինը ներկայում Դ16,5 է. հուլիսի 1-ից այն ավելանալու է մինչև Դ18,5, այսինքն՝ առավելագույնը Դ2-ով կամ 2%-ով։ Սա այն գումարը չէ, որ տաքսի ծառայությունները դիմեն ուղևորափոխադրումների սակագների վերանայման՝ հաշվի առնելով ոլորտում առկա թեժ մրցակցությունը։ Մյուս կողմից՝ ընդհանուր գնաճային ֆոնին չի բացառվում, որ տաքսի ծառայությունները դիմեն 1 կմ-ի ուղևորափոխադրման սակագնի 10%-ով բարձրացման, հատկապես երբ գազալիցքավորումը իրականացնում են վարորդները։
Հասարակական տրանսպորտի դեպքում ևս վառելիքի թանկացման ազդեցությունը ուղևորափոխադրումների սակագնի վրա չնչին է լինելու։ Մոտավոր հաշվարկներով՝ մեկ ուղևորի փոխադրման Դ100 սակագնում վառելիքի (գազի) ծախսը Դ5 է, հուլիսի 1-ից հետո այն կարող է ավելանալ առավելագույնը Դ2-ով։ Ընդ որում՝ սա կարելի է չեզոքացնել այլ ծախսերի կրճատման և ոչ թե սակագների վերանայման ճանապարհով։
Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ Երևանում հասարակական տրանսպորտի սակագները չեն վերանայվել մոտ տասը տարի, և չի բացառվում, որ երթուղային գծերը սպասարկող ընկերությունները դիմեն քաղաքապետարան՝ ուղևորափոխադրման սակագնի բարձրացման հայտով՝ մինչև Դ150 (աճը՝ 50%)։ Եթե նման որոշում կայացվի, բարձրացումը տեղի կունենա ոչ թե հուլիսի 1-ից, այլ օգոստոսից (արձակուրդային սեզոնի պիկին)։
Հասարակական տրանսպորտի թանկացումից խուսափել հնարավոր է
Հուլիսի 1-ից խոշոր գազասպառողների համար գազի սակագնի 14%-ով բարձրացումը կարող է և՛ հասարակական տրանսպորտի, և՛ տաքսի ծառայությունների սակագների վերանայման չհանգեցնել։ Ուղևորափոխադրումների սակագնում գազի մասնաբաժինը չի գերազանցում 18%-ը, իսկ վառելիքի թանկացումը հնարավոր է չեզոքացնել այլ ծախսերի կրճատման միջոցով։
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվարկների՝ կառավարության կողմից 1000 խմ ռուսական գազի $270 ձեռքբերման գնի 30% սուբսիդավորման դեպքում խոշոր գազասպառողների համար (ծախսը գերազանցում է 10 հազ. խմ-ը) վառելիքի սակագինը կարող է կազմել $276,98/1000 խմ՝ ներկայիս $243,13-ի դիմաց։ Խոշոր գազասպառողների համար 1000 խմ գազի սակագնի բարձրացումը մոտ $34-ով կամ 14%-ով առաջին հերթին հանգեցնելու է ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) վառելիքի թանկացման։
Ներկայում ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի միջին գինը կազմում է Դ165, որում գազի մասնաբաժինը 60% է։ Միայն գազի գնի բարձրացման գործոնով պայմանավորված՝ ԱԳԼՃԿ-ներում վառելիքը կարող է թանկանալ Դ14-ով կամ 8,5%-ով։ Եթե հաշվի առնենք նաև դրամ/դոլար փոխարժեքի գործոնը և էլեկտրաէներգիայի թանկացումը (հուլիսից 1ԿՎտ/ժ-ի հաշվով՝ 27%-ով), ապա ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի սակագինը հուլիսի 1-ից կարող է կազմել Դ180-185։
Ավտոտրանսպորտային միջոցների համար գազի Դ15-20-ով թանկացումը չի կարող լուրջ ազդեցություն թողնել այս վառելիքով աշխատող տաքսի ծառայությունների և հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա։ Մոտավոր հաշվարկներով՝ 10 կմ-ի հաշվով վառելիքի (գազի) ծախսը կազմում է 1 խմ, ինչը նշանակում է, որ տաքսի ծառայության Դ100/1 կմ սակագնում վառելիքի մասնաբաժինը ներկայում Դ16,5 է. հուլիսի 1-ից այն ավելանալու է մինչև Դ18,5, այսինքն՝ առավելագույնը Դ2-ով կամ 2%-ով։ Սա այն գումարը չէ, որ տաքսի ծառայությունները դիմեն ուղևորափոխադրումների սակագների վերանայման՝ հաշվի առնելով ոլորտում առկա թեժ մրցակցությունը։
Մյուս կողմից՝ ընդհանուր գնաճային ֆոնին չի բացառվում, որ տաքսի ծառայությունները դիմեն 1 կմ-ի ուղևորափոխադրման սակագնի 10%-ով բարձրացման, հատկապես երբ գազալիցքավորումը իրականացնում են վարորդները։
Հասարակական տրանսպորտի դեպքում ևս վառելիքի թանկացման ազդեցությունը ուղևորափոխադրումների սակագնի վրա չնչին է լինելու։ Մոտավոր հաշվարկներով՝ մեկ ուղևորի փոխադրման Դ100 սակագնում վառելիքի (գազի) ծախսը Դ5 է, հուլիսի 1-ից հետո այն կարող է ավելանալ առավելագույնը Դ2-ով։ Ընդ որում՝ սա կարելի է չեզոքացնել այլ ծախսերի կրճատման և ոչ թե սակագների վերանայման ճանապարհով։
Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ Երևանում հասարակական տրանսպորտի սակագները չեն վերանայվել մոտ տասը տարի, և չի բացառվում, որ երթուղային գծերը սպասարկող ընկերությունները դիմեն քաղաքապետարան՝ ուղևորափոխադրման սակագնի բարձրացման հայտով՝ մինչև Դ150 (աճը՝ 50%)։ Եթե նման որոշում կայացվի, բարձրացումը տեղի կունենա ոչ թե հուլիսի 1-ից, այլ օգոստոսից (արձակուրդային սեզոնի պիկին)։
Արմենակ Չատինյան
civilnet.am