2012թ. նոյեմբերի 1-ին 19 պայմանագրային զինծառայող տեղափոխող ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատարը Քարվաճառի` Հարուրի ձոր կոչվող տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել էր 4 և վիրավորվել 15 զինծառայող, նրանց թվում բեռնատարի վարորդը:
ՀՀ ԶՈՒ պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենան վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով և քանի որ մեղավոր անձը՝ այսինքն ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Երեմյանը մահացել է, այդ իսկ պատճառով գործը կարճվել է (ՀՀ քր. դատ. օրի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով (անձը մահացել է):
Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների, ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատարը հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Եֆրեյտորը մահացել է՝ գործը կարճվել