Տնտեսական

30.05.2013 10:30


Նախկին վարչապետը նոր բիզնե՞ս է հիմնում Հայաստանում

Նախկին վարչապետը նոր բիզնե՞ս է հիմնում Հայաստանում

Երեւանի «Գոլդեն փելես» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ղեկավարած «Երեւան, իմ սեր» հիմնադրամի նիստը: «Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել՝ մոտ 100 հոգի: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը:
Թերթի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ցանկանում է Երեւանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում, դա վերաբերում է բավական մեծ գումարների: Ու այդ ամենը նա փորձելու է անել հենց այս հիմնադրամի միջոցներով:

Այս խորագրի վերջին նյութերը