Աշխարհ

30.05.2013 10:01


Լարի Քինգը հաղորդում կվարի «Russia Today»-ում

Լարի Քինգը հաղորդում կվարի «Russia Today»-ում

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը բացառիկ հարցազրույց-շոու է վարելու ռուսական «Russia Today» հեռուստաալիքում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Քինգի հաղորդումը RT America-ի եթեր կմտնի արդեն հունիսի սկզբին։ Նկարահանումները իրականացվելու են հեռուստաընկերության վաշինգտոնյան տաղավարում։

«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Քինգի սուր հարցադրումները, անկախ նրանից, թե ում են հասցեագրված` նախագահի, պատգամավորի թե գործարարի, միանգամայն համահունչ են հեռուստաալիքի սկզբունքներին։

Այս խորագրի վերջին նյութերը