Լրահոս

30.05.2013 09:51

Սերժ Սարգսյանը «սկուպոյությո՞ւն» է արել

Սերժ Սարգսյանը «սկուպոյությո՞ւն» է արել

Ի տարբերություն ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր սեփական միջոցներից գումար հատկացնել օրերս Արմավիրի մարզում կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիներին, գրում է «Ժողովուրդը»։

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը թերթի հարցին, թե պատրաստվո՞ւմ է Ս. Սարգսյանը գումար հանգանակել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, պատասխանել է. «Սերժ Սարգսյանն օգտագործում է իրեն հասանելի բոլոր միջոցները` աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին ու նախաձեռնություններին, որոնք ուղղված են Արմավիրի մարզում աննախադեպ կարկտահարությունից տուժած համայնքներին ու տնտեսություններին օժանդակելուն»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։