Լրահոս

30.05.2013 09:37


Պատահար` մահվան ելքով

Պատահար` մահվան ելքով

Մայիսի 30-ին՝ ժամը 00։04-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Սարգիս Իսպիրյանի վարած «Օպել» մակնիշի 35 ST 292 պ/հ և Արջուտ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Հարություն Էվոյանի վարած «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 պ/հ ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1990թ. ծնված Վահե Մկրտչյանը տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Էվոյանը, ուղևորներ` 1941թ. ծնված Գոհար և 1999թ. ծնված Գոհար Էվոյանները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը