Լրահոս

21.01.2011 11:35


Արցախի ՊԲ–ից հաստատել են հայ զինծառայողի սպանվելու լուրը

Արցախի ՊԲ–ից հաստատել են հայ զինծառայողի սպանվելու լուրը

Արցախի պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից հայտնել են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից շփման գծի հարավային հատվածում տեղաբաշխված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հունվարի 20-ին հերթական սադրիչ քայլն է կատարվել: Ժամը 18.00-ի սահմանում Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի հետևանքով զոհվել է ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Արցախյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների՝ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

«Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլև դիվերսիոն գործողությունների փորձեր»,-ասված է Արցախի ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը