Քաղաքական

29.05.2013 16:27


Ռոբերտ Նազարյանը սկսել է գոռգոռալ. հանրային քննարկումը տապալվել է

Ռոբերտ Նազարյանը սկսել է գոռգոռալ. հանրային քննարկումը տապալվել է

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի բարձրացման մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հանրային քննարկում էր նախատեսված։ Քննարկումը սկսվելուց հետո, սակայն, այն անմիջապես ավարտվել է։ ՀԾԿՀ–ի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանել է, թե մասնակիցների մեծ քանակությունը թույլ չի տալիս առարկայական քննարկում անցկացնել։ Ռոբերտ Նազարյանն առաջարկել է հենց այդ պահին բարձրանալ հանձնաժողովի վերին հարկի դահլիճը՝ ավելի հարմարավետ պայմաններում, ավելի փոքր մասնակիցներով քննարկումը շարունակելու համար։ Ներկաները, սակայն, ընդդիմացել են և պնդել, որ իրենք բոլորն էլ ցանկանում են մասնակցել այդ քննարկմանը։ Կրքերը թեժացել են այն աստիճան, որ թե՛ քննարկման մասնակիցները, թե՛ ՀԾԿՀ–ի նախագահը սկսել են գոռգոռալ։

–Բարձր չխոսաք ու էդ տոնով իմ հետ չխոսաք,–վրդովված պահանջել է Ռ. Նազարյանը,–ես հասկացա՝ ինչ եք ուզում։ Դուք չեք ուզում լսումներ անեք։ Ուզում եք մեզ հավասարակշռությունից հանեք։

Նա նաև ասել է, թե չի ուզում շոուի մասնակից դառնալ։ Ի վերջո, հանրային քննարկումը տապալվել է և դադարեցվել։

Նշենք, որ ՀԾԿՀ–ի շենքի դիմաց զուգահեռաբար տեղի էր ունենում բողոքի գործողություն՝ ընդդեմ գազի սակագնի բարձրացման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը