Պետք է բացառել էլեկտրոնային կրիչների ստվերային շրջանառությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով սույն օրենքը կհամապատասխանեցվի ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 5-րդ խմբագրությանը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Հիշեցնելով, որ անցյալ նիստերից մեկում քննարկվել է սկավառակ արտադրողների և ներմուծողների արտադրանքի իրացման խնդիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացով։ Ըստ ՊԵԿ տեղեկության հարցի կարգավորման առաջարկություններ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Բացի այդ, պարզվել է, որ սկավառակների որոշ քանակություն առկա է նաև վաճառակետերում, ուստի առաջացել է դրանց գույքագրման կարիք։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը և պարզել, թե որքան արտադրանք է կուտակվել արտադրողների մոտ և վաճառակետերում, որպեսզի բացառվի սկավառակների ստվերային շրջանառությունը։ Երկու որոշմամբ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսը համապատասխանեցրել է ս/թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Երկու դեպքում էլ կանոնակարգվում են հանձնարարողի (պրինցիպալի) անունից հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կամ հարկային մարմին համատեղ գործունեությամբ հարկերը հաշվարկելու վերաբերյալ թղթային և էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու հարցերը։ Գործադիրը ՀՀ 2013թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն պետբյուջե է վճարվելու մոտ 17 մլն դրամ` իբրև ս.թ. առաջին եռամսյակում Սիրիայի հայ քաղաքացիներին հանձնված անձնագրերի դիմաց չվճարված պետտուրք։ Այսպիսով, կառավարությունն աջակցում է արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայ մեր հայրենակիցներին։ Կառավարության որոշմամբ Երևանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի ՀՀ սեփականությունը հանդիսացող ավելի քան 24 մլն դրամ արժեքով բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին։ Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի պետբյուջեի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 2012թ. իրականացված Սևանա լճի անտառմաքրման աշխատանքի դիմաց ԱԱՀ, եկամտահարկ վճարելու և սոցիալական վճարում կատարելու համար «Սևան» ազգային պարկին տրամադրելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանն է հատկացվել ավելի քան 46 մլն դրամ։
Պետք է բացառել էլեկտրոնային կրիչների ստվերային շրջանառությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով սույն օրենքը կհամապատասխանեցվի ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 5-րդ խմբագրությանը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Հիշեցնելով, որ անցյալ նիստերից մեկում քննարկվել է սկավառակ արտադրողների և ներմուծողների արտադրանքի իրացման խնդիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացով։ Ըստ ՊԵԿ տեղեկության հարցի կարգավորման առաջարկություններ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Բացի այդ, պարզվել է, որ սկավառակների որոշ քանակություն առկա է նաև վաճառակետերում, ուստի առաջացել է դրանց գույքագրման կարիք։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը և պարզել, թե որքան արտադրանք է կուտակվել արտադրողների մոտ և վաճառակետերում, որպեսզի բացառվի սկավառակների ստվերային շրջանառությունը։
Երկու որոշմամբ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսը համապատասխանեցրել է ս/թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Երկու դեպքում էլ կանոնակարգվում են հանձնարարողի (պրինցիպալի) անունից հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կամ հարկային մարմին համատեղ գործունեությամբ հարկերը հաշվարկելու վերաբերյալ թղթային և էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու հարցերը։
Գործադիրը ՀՀ 2013թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն պետբյուջե է վճարվելու մոտ 17 մլն դրամ` իբրև ս.թ. առաջին եռամսյակում Սիրիայի հայ քաղաքացիներին հանձնված անձնագրերի դիմաց չվճարված պետտուրք։ Այսպիսով, կառավարությունն աջակցում է արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայ մեր հայրենակիցներին։
Կառավարության որոշմամբ Երևանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի ՀՀ սեփականությունը հանդիսացող ավելի քան 24 մլն դրամ արժեքով բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին։ Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի պետբյուջեի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 2012թ. իրականացված Սևանա լճի անտառմաքրման աշխատանքի դիմաց ԱԱՀ, եկամտահարկ վճարելու և սոցիալական վճարում կատարելու համար «Սևան» ազգային պարկին տրամադրելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանն է հատկացվել ավելի քան 46 մլն դրամ։