Լրահոս

29.05.2013 14:40


Ավտովթարի է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարը

Ավտովթարի է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարը

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «Aravot.am»-ին հայտնել է, որ այսօր ավտովթարի է ենթարկվել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ աղբյուրի՝ ժամը 10.50–ին Զաքյան փողոցում 11OS010 համարանիշով «Volkswagen» ավտոմեքենան, խախտելով երթևեկության կանոնները, բախվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ծառայողական՝ 007LL55 համարանիշով «Toyota Camry» ավտոմեքենային։ Տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը