Լրահոս

29.05.2013 14:35


Հայաստան կժամանի Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մայիսի 29-ի երեկոյան քառօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամության խմբի անդամների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:

Այս խորագրի վերջին նյութերը