Լրահոս

29.05.2013 20:28


«Մեկ օր Մարդու իրավունքների պաշտպանի հետ» ծրագրի շրջանակներում

«Մեկ օր Մարդու իրավունքների պաշտպանի հետ» ծրագրի շրջանակներում
Մայիսի 31-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայցելի Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ՝ հանդիպելու տեղի երեխաների և երիտասարդների հետ:
Հանդիպման ընթացքում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր կներկայացնեն խնամքից դուրս գալու հետ կապված իրենց իրավունքներին առնչվող հիմնական հարցերը և կծանոթանան, թե ինչ դեր ունի Պաշտպանը այդ խնամքի իրականացման և հետագա աջակցության ոլորտում:
Հանդիպման շրջանակներում նախատեսվում է նաև այցելություն 1 ՍՕՍ ընտանիք:
Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը