ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ մայիսի 29-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ ղեկավար կազմի եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստության հարցն էր։
Այդ կապակցությամբ լսվել են մշտական հանձնաժողովների պատասխանատուների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների եւ պատրաստության վիճակի վերաբերյալ։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել են առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ ներխորհրդարանական կյանքի այլ հարցեր։
Խորհրդակցություն ԼՂՀ ԱԺ-ում