Լրահոս

29.05.2013 13:11


Փհենյանը Հարավային Կորեային առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել

Փհենյանը Հարավային Կորեային առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, որը կփոխարինի 1950-1953թթ.կորեական պատերազմի ավարտից հետո կնքված հրադադարի մասին համաձայնագրին։

Ըստ Rosbalt.ru-ի՝ այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության «Նոդոն Սինմուն» պարբերականում։ Որպես առաջարկի հիմնավորում՝ մասնավորապես նշվում է, որ խաղաղության պայմանագիրը «կնպաստի Կորեական թերակղզում կայունության հաստատմանը»:

Հյուսիսային Կորեան նախկինում ևս հանդես էր եկել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկով, սակայն պաշտոնական Սեուլը որպես նախապայման առաջ էր քաշել ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի չեղյալ հայտարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը