Երեւանի քաղաքապետարանը վերջին 3 տարում մայրաքաղաք է ներկրել 15 «Բոգդան Ա092» եւ 14 «Հունդաի» մակնիշների միկրոավտոբուսներ, որոնք կրկին հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց: Սա ենթադրում է, որ քաղաքապետարանին բացարձակ չի հուզում հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը:
«Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» ՀԿ-ն մայիսի 24-ին հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարանին, թե ինչո՞ւ նոր ավտոբուսներ ներկրելիս հաշվի չեն առնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, կոնկրետ ե՞րբ է քաղաքապետարանը պատրաստվում կատարել տարիներ շարունակ ձգվող խոստումն ու Երեւան ներկրել հարմարեցված ավտոբուսներ եւ գործարկել: Նաեւ այն մասին, թե մե՞ծ է արդյոք հարմարեցված եւ չհարմարեցված ավտոբուսների գնային տարբերությունը:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներկրված «Հունդաի» մակնիշի ավտոբուսները (դրանք ֆինանսական առումով մատչելի են) ձեռք են բերվել մասնավոր կազմակերպությունների կողմից։ Նշված ավտոբուսները փոքր դասի են, որոնց վրա, ելնելով դրանց գաբարիտային չափերից և կառուցվածքային առանձնահատկություններից (ուղեսրահի սահմանափակ մակերես, ուղևորների կանգնելու համար հարթակների բացակայություն և այլն), հաշմանդամների նստեցման-իջեցման հատուկ հարմարանքների (թեքահարթակներ, վերելակներ) տեղադրումը գործնականում հնարավոր չէ։ Ըստ Չինաստանի ավտոբուսային գործարանների կողմից ներկայացված տեղեկատվության, հաշմանդամների սպասարկման հարմարանքները (վերելակները) տեղադրվում են միայն մեծ դասի ավտոբուսների (մոտ 12 մետր գաբարիտային երկարությամբ) վրա, որոնց արժեքը մոտ 2.5-3 անգամ գերազանցում է վերը նշված, ինչպես նաև Չինաստանից ներկրված «Հայգեր» մակնիշի ավտոբուսների գներին։
Ելնելով վերոգրյալից, նախատեսվել էր հաշմանդամների սպասարկման հարմարանքները տեղադրել Չինաստանից ներկրված «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վրա և դրանց ձեռք բերման և տեղադրման հնարավոր տարբերակների վերաբերյալ նախորդ տարվա ընթացքում բանակցություններ են տարվել չինական կողմի հետ։
Ներկայումս խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են և վերջին շաբաթվա ընթացքում հարցը կրկին բարձրացվել է ՀՀ-ում Չինաստանի առևտրա-արդյունաբերական գրասենյակում։
Քաղաքապետարանն այս անգամ էլ չնշեց որեւէ կոնկրետ ժամկետ կամ իրականացվելիք գործողություն, որով կհաստատեր, որ Երեւանի տրանսպորտային միջոցները եւ նոր ներկրվող ավտոբուսները կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց:
«Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» ՀԿ
Քաղաքապետարանն անտարբեր է