Այսօր կկայանա գազի թանկացման դեմ բողոքի գործողությունը
Այսօր՝ ժամը 15:00-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրային լսում է անցկացնելու։ Այն ուղեկցվելու է քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի գործողությամբ։ Նրանք ժամը 14։00–ին հավաքվելու են Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք) հասեցում գտնվող ՀԾԿՀ–ում։
«Ոտքի՛ ենք կանգնում ու ասում ենք, որ այլևս անհնա՛ր է, ՄԵՆՔ պայքարելու ենք ամեն գնով այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր երկրում չունենք արժանապատիվ կյանքի իրավունք: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս թանկացումները ազդելու են կյանքի բոլոր ոլորտների վրա: Ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ, մտածեք, թե ինչպես եք օգտվելու տրասպորտային միջոցներից, առանց այդ էլ մեր երկրում կրթությունը շատ թանկ արժե, իսկ աշխատանքի դիմաց վարձատրվում ենք աղքատավարձով»,–ասված է բողոքի գործողության կազմակերպիչների հայտարարության մեջ։
Նրանք պահանջելու են նաև, որ հանրությունը՝ որպես լիիրավ կողմ, մասնակցի հանրային լսմանը։ Բողոքի գործողության մասնակից Անի Կաղինյանի խոսքերով՝ մինչ օրս հանձնաժողովը վերջնական պատասխան չի տալիս՝ դահանրայինլսո՞ւմէ, թե՞աշխատանքայինքննարկում: Պահանջներից մեկն էլ սահմանի վրա գազի սակագնի պայմանագիրը իրենց տրամադրելն է կամ էլ ՀԾԿՀ-ի կայքում տեղադրելը։
Այսօր կկայանա գազի թանկացման դեմ բողոքի գործողությունը
Այսօր՝ ժամը 15:00-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրային լսում է անցկացնելու։ Այն ուղեկցվելու է քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի գործողությամբ։ Նրանք ժամը 14։00–ին հավաքվելու են Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք) հասեցում գտնվող ՀԾԿՀ–ում։
«Ոտքի՛ ենք կանգնում ու ասում ենք, որ այլևս անհնա՛ր է, ՄԵՆՔ պայքարելու ենք ամեն գնով այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր երկրում չունենք արժանապատիվ կյանքի իրավունք: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս թանկացումները ազդելու են կյանքի բոլոր ոլորտների վրա: Ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ, մտածեք, թե ինչպես եք օգտվելու տրասպորտային միջոցներից, առանց այդ էլ մեր երկրում կրթությունը շատ թանկ արժե, իսկ աշխատանքի դիմաց վարձատրվում ենք աղքատավարձով»,–ասված է բողոքի գործողության կազմակերպիչների հայտարարության մեջ։
Նրանք պահանջելու են նաև, որ հանրությունը՝ որպես լիիրավ կողմ, մասնակցի հանրային լսմանը։ Բողոքի գործողության մասնակից Անի Կաղինյանի խոսքերով՝ մինչ օրս հանձնաժողովը վերջնական պատասխան չի տալիս՝ դա հանրային լսո՞ւմ է, թե՞ աշխատանքային քննարկում: Պահանջներից մեկն էլ սահմանի վրա գազի սակագնի պայմանագիրը իրենց տրամադրելն է կամ էլ ՀԾԿՀ-ի կայքում տեղադրելը։
7or.am