Լրահոս

29.05.2013 10:24


Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահին

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետևողական ամրապնդմանն ու զարգացմանը, որի կարևոր բաղադրիչներից է համագործակցությունը տրանսպորտի բնագավառում: Այդ համատեքստում է, ըստ հանրապետության ղեկավարի, դիտարկվում նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ փոխգործակցությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Վլ. Յակունինին կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել նրա անձնական ներդրումը Հայաստանում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում:
Վլ. Յակունինը հանդիպման սկզբում շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել հաջողություններ: Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները, նշել, որ այսօր ՀՀ վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին Գյումրիում բացել են վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները, որոնց շնորհիվ, նրա խոսքով, նաև նոր աշխատատեղեր են բացվել այդ տարածաշրջանում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Վլ. Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը