Լրահոս

29.05.2013 09:55


Ի՞նչ է տալու մեզ Կուրղինյանին կամ արքայազն Չարլզին քննարկելը

Ի՞նչ է տալու մեզ Կուրղինյանին կամ արքայազն Չարլզին քննարկելը

Մինչ մեր արևմտամետ ու ռուսամետ հատվածները իրար միս են ուտում, թե այդ «քեռիներից» ում շոկոլադն է ավելի համեղ, մինչ մենք ևս մեկ անգամ հպարտանում ենք մեր անցյալի հաղթանակներով ու ոչինչ չտվող տոնակատարություներ բեմադրում, մինչ մոռանում ենք երկրում առկա խնդիրների մասին, Ադրբեջանում Ալիևը պարզ ասում է, որ իրենք շուտով տասն անգամ կգերազանցեն Հայաստանին բնակչության թվով, էլ չեմ խոսում բյուջեի ու ռազմական ներուժի մասին, երբ վերոնշյալ «քեռիները» շատ հաճախ օգտվում են հենց ադրբեջանական «շոկոլադներից»... Ի՞նչ է տալու մեզ Կուրղինյանին կամ արքայազն Չարլզին քննարկելը, երբ ծնելիության մակարդակը բարձրացնելու փոխարեն մարդիկ արտագաղթում են, երբ ռուսները հսկում են մեր սահմանը՝ կախման մեջ պահելով, իսկ անգլիական նավերը հարկ եղած դեպքում թևեր են առնում ու հաղթահարում հայկական լեռները, դեռ մի բան էլ ոսկու հանք հիմնում...
Կասեք՝ մենք չունենք Ադրբեջանի չափ միջոցներ կամ նավթ։ Իսկ իրականում չունենք պետական դոկտրին կամ գոնե ազգային մտածելակերպ, որովհետև ի տարբերություն շատ այլ ժողովուրդների (օրինակ հրեաների կամ արաբական որոշ պետությունների)՝ մերոնք գերադասում են արագ թալանել կամ հարստանալ, ունեցած ռեսուրսը տեղափոխել երկրից դուրս և ապրել Լյուդովիկոս 14-րդի հայտնի արտահայտության համաձայն... Թե՞ էն էպոսագետանման թեկնածուն պետք է դառնա Ադրբեջանի նախագահ ու մեր հարցերը լուծի ի նպաստ Հայաստանի...
Հ.Գ. Ի դեպ, շատ խոսվեց նաև ՀՀ նախագահի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու պատճառների մասին, ում մտքով ինչ ասես անցավ ու գրվեց, սկսած ռուսներին բոյկոտելուց մինչև Չարլզին հանդիպելու ցանկություն և այլն, իսկ ՄԻՐ հեռուստաընկերությունը մեկնաբանեց, որ Հայաստանն ու Բելառուսը չէին մասնակցում նախագահների մակարդակով, որովհետև քննարկվող հարցը վերաբերում էր Աֆղանստանին, որի նկատմամբ մեր երկրների հետաքրքրությունները նվազագույն են, եթե չասենք՝ չկան։

Արման Թաթոսյան

Այս խորագրի վերջին նյութերը