ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը՝ նվիրված ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրվան
Այս տարվա խաղաղապահների միջազգային օրը հնարավորություն է` այս ոլորտի նոր զարգացումների մասին իրազեկվածություն բարձրացնելու` պատվելով բոլոր նրանց, ովքեր, ծառայելով կապույտ դրոշի ներքո, զոհեցին իրենց կյանքը անցյալ տարվա ընթացքում:
ՄԱԿ-ի խաղաղապահությունը մեծապես կոչված է տեղակայելու բազմակողմանի առաքելություններ` օգնելու երկրներին հակամարտությունից անցնելու խաղաղության` հատկապես ուշադրություն դարձնելով քաղաքացիների պաշտպանությանը, այդ թվում` նրանց շրջանում ամենախոցելիներին` կանանց ու երեխաներին:
Դիմակայելու առաջացող սպառնալիքներին և դիմագրավելու նոր մարտահրավերներին` ՄԱԿ-ի խաղաղապահությունը վերափոխում է իր քաղաքականությունը` ավելի լավ իրականացնելու իր մանդատները` պատերազմից ավերված երկներին պարգևելով երկարատև խաղաղություն:
Նոր մոտեցման վառ օրինակ է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ), որտեղ Անվտանգության խորհուրդը թույլատրել է «Միջամտող ջոկատի» տեղակայումը, ինչպես նաև անզեն, անօդաչու թռչող սարքավորումների տեղակայումը` բարելավելու այս հսկայական տարածաշրջանում մեր աշխատանքային գործունեությունը:
Մալիում խաղաղապահները գործելու են զինված խմբերի կողմից ստեղծված խիստ դժվարին պայմաններում, որոնք վտանգում են ազգային և տարածաշրջանային անվտանգությունը: Առաքելությունը օգնելու է կայունացնել երկիրը, նպաստել ազգային հաշտեցմանն ու պաշտպանել քաղաքացիներին:
ՄԱԿ-ի խաղաղապահությունը նաև աշխատում է` աջակցելու իրավական պետության կառուցմանը նպաստող ազգային հաստատությունների բարեփոխմանը: Ուժեղացնելով ոստիկանությունը, դատարանները և ուղղիչ մարմիննեըը`ՄԱԿ-ի խաղաղապահները վստահություն են ներշնչում տեղական իշխանություններին: Արդար և կանխատեսելի իրավական պետության համակարգն իր հերթին, նպաստում է կայունությանն ու կայուն զարգացմանը՝ նույնիսկ մեր զորքերի հեռանալուց շատ հետո:
Ողջունելով այս առաջընթացները` մենք ընդունում ենք, որ խաղաղապահությունը միշտ էլ վտանգների է ենթարկվելու: Անհայտ գրոհայիններ վերջերս ԿԳՀ-ում, Սուդանում և Հարավային Սուդանում դարանակալել ու սպանել էին խաղաղապահների, մինչդեռ Մերձավոր Արևելքում ծառայող կապույտ սաղավարտավորները կալանավորվել էին:
Անցյալ տարի մահացել է հարյուր տասնմեկ խաղաղապահ անձնակազմ, իսկ ավելի քան 3100-ը մահացել են ՄԱԿ-ի խաղաղապահության 65 տարվա պատմության ընթացքում: Մենք ողջունում ենք նրանց քաջությունն ու սգում նրանց մահը:
Այս Միջազգային օրը եկե°ք հարգանքի տուրք մատուցենք բոլոր նրանց, ովքեր ընկան, աջակցենք 116 երկրներից ավելի քան 111 հազար զինծառայողներին ու ոստիկաններին և շարունակենք վերափոխել մեր գործողությունները քաղաքացիներին ավելի լավ օգնություն ցուցաբերելու, ովքեր պաշտպանության և աջակցության կարիք ունեն: