Քաղաքական

28.05.2013 12:29


Ազատամարտիկները Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ բողոքի գործողություն են իրականացնում

Ազատամարտիկները Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ  բողոքի գործողություն են իրականացնում

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը` այս պահին շուրջ երեք տասնյակ ազատամարտիկներ բողոքի գործողություն են իրականացնում Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում: Ազատամարտիկները երկրի ղեկավարությունից պահանջում են իրենց հուզող մի շարք խնդիրների արագ կարգավորում:

«Այսօրվա մեր ակցիայի նպատակը այն է, որ մեզ չանտեսեն, զոհված ընկերներին, բոլոր ողջ տղերքին չանտեսեն: Բոլորին իրենց հասանելիք չափով, ասենք, օգնեն: Կան մարդիկ, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ, բայց գնում են հիվանդանոց եւ նրանցից մեծ գումարներ են պահանջում»,- մեզ հետ զրույցում ասել է ազատամարտիկ Ջիվան Պողոսյանը:

Վերջինս նշել է, որ բազմաթիվ դիմում- նամակներ են հասցեագրել ինչպես հանրապետության նախագահին, այնպես էլ Կառավարության ղեկավարին, սակայն նամակները ընթացք չեն ստացել:

«Սերժ Սարգսյանը ասում էր, թե ոչ մի ազատամարտիկ չի մոռացվել, ոչ ոք անտեսված չէ, բայց ես հայտարարում եմ, պարո´ն Սերժ, ես անտեսված եմ»,- ասել է ազատամարտիկը: Ջիվան Պողոսյանի խոսքերով` ամենակարեւորը սոցիալական խնդիրներն են, որ հուզում են ազատամարտիկներին: Բնակարանային խնդիրը եւս լուծում չի ստանում:

Իսկ ազատամարտիկ Գրիգոր Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

«Ես պատրաստվում եմ տանել իմ անձնագիրը եւ հանձնել «օվիր»: Ես հրաժարվում եմ Հայաստանի քաղաքացիությունից: Կա´մ թող մեր խնդիրներին լուծում տան, կա´մ աքսորեն»,- ասել է ազատամարտիկը:

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը