Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի առիթով: Այս տոնը խորհրդանշում է հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը՝ անկախությունը: 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու պայքարում հաղթանակ նվաճել՝ մեկ անգամ ևս վերահաստատելով հայի աննկուն կամքն ու ազատատենչությունը: Ուղիղ 95 տարի առաջ տևական ընդմիջումից հետո իր պատմական տարածքի մի մասում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ազգային պետականության կերտումը մեր կարևորագույն նվաճումներից մեկն է, որը հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով իրականություն դարձավ:
Ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն դարեր ի վեր փափագած ու վերանվաճած անկախությունը կատարեց իր պատմական առաքելությունը:
Այսօր՝ շուրջ մեկդարյա հեռավորությունից ավելի՛ է արժեվորվում Հայաստանի առաջին հանրապետության դերն ու նշանակությունը, իսկ նոր սերնդի գիտակցության մեջ պետք է արմատավորվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, և որ մեր ազգի միասնականությունն է միայն ամուր պետականության երաշխավորը:
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ համայն հայությանն այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, նորանոր նվաճումներ ու բարգավաճում մեր հայրենիքին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի առիթով:
Այս տոնը խորհրդանշում է հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը՝ անկախությունը: 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու պայքարում հաղթանակ նվաճել՝ մեկ անգամ ևս վերահաստատելով հայի աննկուն կամքն ու ազատատենչությունը: Ուղիղ 95 տարի առաջ տևական ընդմիջումից հետո իր պատմական տարածքի մի մասում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ազգային պետականության կերտումը մեր կարևորագույն նվաճումներից մեկն է, որը հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով իրականություն դարձավ: