«Ընտրությունները վերջացան, հիմի մեր վրա սկսեց գոռգոռալ դատավորը». բանակում մահացած զինվորի հայր
2011թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, մտավախություն ունի, որ դատարանը վերջնականապես արդարացման դատավճիռ է հրապարակելու և անմեղ է ճանաչելու այն մարդկանց, ովքեր նախաքննական մարմինների կողմից ճանաչվել են ամբաստանյալ, և զինվորի հոր կարծիքով՝ իրենց մասնագիտական պարտականությունները անփութորեն կատարելու հետևանքով իր որդուն՝ զինծառայող Հայկ Խաչատրյանին հասցրել են մահվան:
«Ընտրությունները վերջացան, էս ընտրական թոհուբոհը անցավ, հիմի մեր վրա սկսեց գոռգոռալ դատավորը, դա գիտե՞ք ինչից է, կոպիտ ասած՝ «սելերն ելել են դուրանը»: Արդեն ժամանակն է ամբաստանյալներին արդարացնելու: Հիմա ի՞նչ է ստացվում. նույն հիվանդանոցի նույն բաժանմունքներից նոր վկաներ են գտնում-բերում՝ քույր, տնտեսվար, գտնում-բերում են, որ ապացուցեն՝ լրիվ արդար է եղել, և այն, ինչ որ ես տեսել եմ, սխալ է, և իրենք իրենց պարտավորությունները կատարել են և անմեղ են: Հիմա հաջորդ նիստին՝ հունիսի չորսին, նոր վկաներ պիտի բերեն, որ ապացուցեն ամբաստանյալների անմեղությունը: Գործը պիտի փակեն ու գցեն այն կողմ: Ես հայտարարում եմ, որ սա երկիր չէ, ոնց թուրքերը 1915թ. գործ կատարեցին՝ ծեծեցին ու ջարդեցին ու հայտարարեցին՝ տեղյակ չենք, սրանք էլ նույնն են. սպանեցին ու ասեցին՝ տեղյակ չենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը:
Նա կարծիք հայտնեց նաև բոլորովին վերջերս սպանված զինծառայող Լյուքս Խաչատրյանի սպանության, զինվորի հարազատների բողոք-դժգոհությունների և ՊՆ այն հայտարարությունների մասին, որ ծառայողական քննությանը հաջորդելու են պաշտոնանկություններ:
«Քանի վարչախումբը հանցագործ է, բոլոր այդ սցենարները սովորական են: Օրինակ որդուս պահը որ եղավ, խառնվան իրար՝ մամուլով, լրատվամիջոցներով: Անկախ կառավարական հանձնաժողով ստեղծեցին, հմի դրանք էլ չկա՜ն, ի՞նչ եղան: Պարզվեց, որ մարդիկ էին բերել-շարել, որպեսզի լուսաբանեին իրենց լրատվամիջոցներով: Ցույց տվեցին, որ մենք կանք, անաչառ ենք, կպարզենք... նույն սցենարն է, եթե նույն ղեկավարներն են, ոչինչ չի փոխվի: Նրանց լոզունգը հետևյալն է. զինվորին կանգնեցնենք սահմանի վրա, որպեսզի վայելենք իշխանությունը՝ ինչքան որ տևեց: Հմի թե ժողովուրդը կմեռնի, արտագաղթ կեղնի, իրանց համար նշանակություն չունի:
Որդուս հետ տեղի ունեցած դեպքերից հետո էն ժամանակ գնացի ԱՄՆ դեսպանատուն, որ ավելի արդար դատը լինի, հետևիցս պատգամավոր ուղարկեցին, խոստումներ տվեցին, Գ. Կոստանյանը ասաց՝ «գիտե՞ս քանի ձերբակալություններ կլինի», բայց ում կալանավորեցին, հերթով սաղին ազատ թողեցին: Ա՜յ քեզ բան, էլ զարմանալ պետք չէ, այսպիսի բան ամբողջ աշխարհում չեք լսել, բայց մենք էլ չենք ապշում, մենք գիտենք, որ ոչ մի բան չեն անելու»,- ասաց Մովսես Խաչատրյանը:

Աղբյուրը՝ galatv.am