Աշխարհ

27.05.2013 21:35


Յուլյա Տիմոշենկոն կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման

Յուլյա Տիմոշենկոն կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման

Ուկրանիայի գլծավոր դատախազությունը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեղադրում է Ուկրանիայի խորհրդարանի պատգամավոր Եվգենիա Շչերբայայի սպանության համար:

Ինչպես այսօր հաղորդել է Ուկրանիայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մեղադրանքի համար հիմք է հանդիսացել գործով անցնող վկա Պյոտր Կիրիչենկոյի ցուցմունքները: Գգլխավոր դատախազի առաջին տեղակալը չի կասկածում, որ Կիրիչենկոյի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը:
Ըստ Կուզմինի` Կիրիչենկոյի ցուցմունքները հաստատվում են հետաքննությամբ ստացված այլ տվյալներով: «Ապացույցների այս ծավալը թույլ է տալիս մեզ դիմել դատարան` Ուկրանիայի խորհրդարանի պատգամավորի սպանության մեղադրանքով»- ընդգծել է Կուզմինը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ուկրանիայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի նախկին խորհրդական Պյոտր Կիրիչենկոն ԱՄՆ-ից տեսաոնֆերանսի ռեժիմով տրվող ցուցմունքների ժամանակ որպես Շչերբայի սպանության կազմակերպիչներ ու պատվիրատուներ նշել էր Ուկրանիայի նախկին վարչապետներն Պավել Լազարենկոյի և Յուլիյա Տիմոշենկոյի անունները, որից հետո Ուկրանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Շչերբայի սպանության առնչությամբ հետաքննության ավարտի մասին և Յուլիա Տիմոշենկոյին փոխամցել էին պաշտոնական ծանուցագիր այն մասին, որ նա կասկածվում է սպանության կազմակերպման մեջ:
Գլխավոր դատախազության տվյալներով` Տիմոշենկոն և Լազարենկոն Շչերբայի սպանության համար վճարել են մոտ 2.8 միլլիոն դոլլար:
Գլխավոր դատածազ Վիկտոր Պշոնկան արդեն հայտարարել է, որ նոր մեղադրանքի փաստով Յուլիյա Տիմոշենկոն կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:
«Նախաքննությամբ ձեռքբերված նյութերը վկայում են այն մասին, որ Տիմոշենկոն Լազարենկոյի հետ իրոք պատվիրել է տվյալ սպանությունը»- հայտարարել է Ուկրանիայի գլխավոր դատախազը:
Ներկայումս Յուլիյա Տիմոշենկոն յոթամյա կալանքն է անցկացնում Կաչանսկի ուղղիչ աշխատանքային գաղութում` 2009թ-ին Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագրի ստորագրման ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Ավելի վաղ նա մոտ մեկ տարի անցկացրեց Խարկովի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:
Լազարենկոն, որը ավելի քան տաս տարի անցկացրեց ամերիկյան բանտում ֆինանսական խարդախությունների մեղադրանքով 2012թ-ին ազատվելուց հետո դիմել է Սան Ֆրնացիսկոյի ներգագթյալների դատարան ԱՄՆ-ում ժամանակավոր բնակության իրավունք ձեռք բերելու համար:
Ուկրանիայի Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանը գնդակահարվել էր 1996թ. նոյեմբերի 3-ին Դոնեցկի օդանավակայանում` Մոսկվայից ժամանելիս:
Մարդասպանը հանցանքի վայրից փախուստի էր դիմել մեքենայով: Շչերբանը, նրա կինը և մեխանիկը մահացել էին ստացած հրազենային վերքերից, իսկ օդանավի բորտուղեկցորդը վզին ստացած վերքից մահացավ հիվանդանոցում:
Այն ժամանակ իրավապահ մարմինները բացառեցին քաղաքական սպանության վարկածը և որպես հիմնական վարկած համարեցին քրեական գործոնը:

Այս խորագրի վերջին նյութերը