Լրահոս

27.05.2013 19:13


Հանրահավաք Վանաձորում

Հանրահավաք Վանաձորում

«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը մայիսի 28-ին, ժամը 13:00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրում է հանրահավաք, որի ընթացքում կներկայացվեն.
1. Հայաստանում ձևավորված ապազգային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, մայիսի 28-ի խորհուրդը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

Հանրահավաքին ելույթ կունենան Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, Եղիա Ներսիսյանը եւ այլ գործիչներ ու մտավորականներ:

Հանրահավաքն առցանց կհեռարձակվի հետևյալ հասցեով՝ http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran

Այս խորագրի վերջին նյութերը