ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդատուն պարտվել է ԲՀԿ–ական թեկնածուից
Կիրակի օրը՝ մայիսի 26–ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի և Շիրակի մարզերի համայնքներում։
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում առաջադրված թեկնածուներն էին այդ համայնքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գագիկ Մաթևոսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդատու Շուշանիկ Նազարյանը։ Վերջինը ստացել է 535 կողմ ձայն և պարտվել Գագիկ Մաթևոսյանից։ ԲՀԿ–ի առաջադրած թեկնածուն ստացել է 3758 ձայն։
Արմավիրի Մարզի Վարդաշեն համայնքում առաջադրվել էին գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Հայրապետյանը, այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Մանուկյանը, անկուսակցական Գրիգոր Սահակյանը և ՀՀԿ–ական Հայկ Սահակյանը։ 296 կողմ ձայներով հաղթել է Արթուր Մանուկյանը։
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում էլ 317 կողմ ձայներով հաղթել է այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Վարդիթեր Գասպարյանը։ Նրա մրցակիցն էր անկուսակցական Սարգիս Սարգսյանը, ով ստացել է 176 ձայն։

7or.am