Կարծիք

26.05.2013 01:20


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Հեքիաթը չկայացավ»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «Հեքիաթը չկայացավ»

Հեքիաթը չկայացավ: Կյանքում չէի պատկերացնի, որ «Բավարիայի» հաղթանակից կտխրեմ: Բայց մյուս կողմից, արդար էր, իհարկե: Երրորդ եզրափակիչում «Բավարիային» պարտվել չէր կարելի, լրիվ հայի բախտ էր արդեն ստացվելու: Ռոբենի չխփած գոլը 2010-ին Հոլանդիայի կազմում մինչեւ հիմա մղձավանջի պես եմ հիշում՝ տղեն պիտի գոնե մի անգամ հաղթեր բարձրագույն մակարդակում: Հայնքենսը գնում էր՝ մարդը ծնվել է 1945-ի մայիսի 9-ին (!!!), չարժեր, որ էս խաղում պարտվեր: Դե տենց որ գնանք, Ռիբերին էլ իրա դարդերով....: Բայց միեւնույն է, սպասում եմ Յուրգեն Քլոփի ռեւանշին՝ այսօրվա ֆուտբոլի ուրախությունն է ինքը ու ինչ որ տեղ նույնիսկ մարդանց հույսերի մարմնավորումն առ այն, որ փողն ու «պրախոդը» չի ամեն ինչ որոշողը, այլ նաեւ ուրախությունը, համարձակությունն ու ստեղծագործությունը: Դրա համար էին շատերը Դորթմունդին երկրպագում, որովհետեւ բոլորս սիրում ենք այդ սյուժեն, որը «Բորուսիան» այս տարի պարգեւեց միջազգային ասպարեզում: Շատ լուրջ ստացվեց գրառումս: Բայց էս էր: )

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant

Այս խորագրի վերջին նյութերը