Լրահոս

25.05.2013 11:34


«SOS. Սարյան փողոցում ասֆալտապատողները խեղդում են ծառերը»

«SOS. Սարյան փողոցում ասֆալտապատողները խեղդում են ծառերը»

«Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը ահազանգում է, որ Սարյան փողոցում ծառերն ասֆալտապատել են։ Խմբի հայտարարությունում մասնավորապես ասված է.

«SOS !! Սարյան փողոցում տարոնական ասֆալտապատողները խեղդում են ծառերը՝ հերմետիկ ասֆալտապատելով դրանց արմատները։ Պետք է վաղը ևեթ քլունգներով գնալ և ազատել ծառերը.. ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք լուսաբանել իրողությունը։ Սա քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատանքի ցուցանիշներից է»։

Խմբի հայտարարությունն ու տեղադրած լուսանկարը լայն քննարկման առարկա են դարձել օգտատերերի կողմից։ Ներկայացնում ենք նրանց մեկնաբանություններից մի քանիսը.

Մեր Քաղաքը. «Տգիտության և վանդալիզմի հերթական ապացույցը»։

Petrossian Vardan. «Ավելի շատ անգրագիտության հետևանք է»։

Նարեկ Պետրոսյան. «Սրանց նման հիմար լինելը վտանգավոր ա կյանքի համար»։

Ani Khachatryan. «Սրանք լրիվ դեբիլ են, այ սենց պիտի սրանց գլուխները լցնել»։

Has Mik. «Մենակ հիվանդները այսպես ասած «շաբաթօրյակներին» ծառ կտնկեն մի կողմից, մյուս կողմից էլ ասֆալտով այդ նույն ծառերը կթաղեն... էսքան աննորմալ որտեղից ա բուծվել, չես հասկանում»։

Suren Karapetyan. «Իմիջիայլոց՝ Սարյանի վրա այսպիսի ծառեր շատ կան՝ Լեոյի փողոցից դեպի Ամիրյան գալիս՝ աջի վրա»։

Վարդան Մանասյան. «Էս նույն սերիայից Պուշկինի 3 շենքի դիմացը կա»։

Hasul Hovhannisyan. «Լրիվ դեբիլ են, էդ ծառը ո՞նց են ջրելու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը