Քաղաքական

25.05.2013 11:23


Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել «անգիտակից» բառի համար

Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել «անգիտակից» բառի համար

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներողություն է խնդրել վանաձորցիներից։

«Հարգարժան վանաձորցիներ.

Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի՝ ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը: Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:

Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով և հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»,–ասված է նրա հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013 թ. փետրվարի 21-ին «Հետք» կայքին Վանաձորում Սերժ Սարգսյանի պարտության մասին ասել էր.

«Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր»։

Նշենք, նաև, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էր Սամվել Դարբինյանին առաջարկել հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը