Լրահոս

25.05.2013 11:20


Սիրիայի ընդդիմությունը կբանակցի միայն Ասադի հրաժարականից հետո

Սիրիայի ընդդիմությունը կբանակցի միայն Ասադի հրաժարականից հետո

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի միացյալ ընդդիմությունը հայտարարել է, որ Ժնևում սիրիական կառավարության հետ կբանակցի միայն նախագահ Բաշար Ասադի հրաժարականից հետո։

«Եթե կառավարությունը համաձայնի մեր նախապայմանին, մենք կնեստենք բանակցային սեղանի շուրջը։ Մենք պատրաստ ենք գտնել հակամարտության քաղաքական լուծում։ Սակայն չենք ցանկանում, որ Ասադի ռեժիմը հերթական անգամ մեզ խաբի, ինչն արդեն արել է բազմաթիվ անգամներ»,-հայտնել է ընդդիմության մամլո քարտուղար Լուայ Սաֆին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցություններին։

Այս խորագրի վերջին նյութերը