Լրահոս

25.05.2013 19:59


«Մոնակոն» 70 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել Ռոդրիգեսին և Մոուտինյոյին

«Մոնակոն» 70 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել Ռոդրիգեսին և Մոուտինյոյին

«Մոնակոն» 70 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Պորտուի» երկու ֆուտբոլիստի՝ Խամես Ռոդրիգեսին եւ Ժոաու Մոուտինյոյին:

Կոլումբիայի հավաքականի 21-ամյա խաղացող Խամես Ռոդրիգեսի համար «Մոնակոն» վճարել է 45 մլն եվրո, իսկ Մոուտինյոյի համար՝ 25 մլն եվրո: Երկու ֆուտբոլիստներն էլ մոտ օրերս պաշտոնապես կներկայացվեն «Մոնակոյում»:

Այս մրցաշրջանում Ժոաու Մոուտինյոն «Պորտուի» կազմում 38 հանդիպում է անցկացրել, դարձել 5 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ:

Խամես Ռոդրիգեսը պորտուգալական ակումբի կազմում 33 խաղ է անցկացրել՝ 11 գոլով եւ 9 գոլային փոխանցումով:

Արժե նշել, որ «Մոնակոն» 2011թ. ձեռք է բերել ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը, ինչով էլ պայմանավորված են այս խոշոր տրանսֆերները:

Այս խորագրի վերջին նյութերը