Կարծիք

25.05.2013 10:32


Աշոտ Ադամյան. « ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի»

Աշոտ Ադամյան. « ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի»

ԱԺ-ում տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ իշխանականներն օրինաչափություն են դարձրել իրենց համար ՈՉ հաճելի հարցադրումներն անվանել քաղաքականացված, անհանդուրժողական և այլն...
Հիշեցնենք, որ ԱԺ-ները ստեղծված են, որպեսզի բոլոր տիպի քաղաքական, ոչ հաճելի, խեղված, կեղծված, տակնուվրա արված... և այլն, և այլն... հարցերը վեր բարձրացվեն։ Եվ թեժ քննարկումների միջոցով հնարավոր լինի հարթել սխալներն ու գտնել ճիշտ լուծումներ: Ժողովրդական լեզվով ասած՝ պատգամավորները պարտավոր են անզիջում պայքարել և իրար «հոշոտելով ու մռութ կոտրելով» հասնել ճշտին (չշփոթել գողական ճշտի հետ):
Եվ եթե ոմանց թվում է, թե ԱԺ-ն համընդհանուր համաձայնության, սիրո և բարեհոգության վայր է, ուրեմն նրանք չեն գիտակցում, թող անգամ կեղծիքների օգնությամբ, նվաճված աթոռի նշանակությունն ու դերը:
ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի: Հանգստանալ եք ուզում, գնացեք Դուբայ, ոչ թե դուբայները խցկեք խորհրդարան:

Աշոտ Ադամյան

Այս խորագրի վերջին նյութերը