Աշխարհ

25.05.2013 10:19


Ջոխար Ցառնաևի դատավարությունը կրկին հետաձգվել է

Ջոխար Ցառնաևի դատավարությունը կրկին հետաձգվել է

Ջոխար Ցառնաևի գործով դատական լսումների մեկնարկը հուլիսի 2-ից տեղափոխվել է հուլիսի 10–ը։ Վերջինս մեղադրվում է Բոսթոնի մարաթոնում պայթյունների կազմակերպման մեջ։

Դատախազությունից հայտնում են, որ լսումների հետաձգման որոշումը կայացվել է մեղադրող և պաշտպանող կողմերի միջնորդությամբ, որով խնդրվում է լրացուցիչ ժամանակ տրամադրել գործի նյութերին հանգամանալից ծանոթանալու համար։

Հիշեցնենք՝ 19-ամյա Ջոխար Ցառնաևը համարվում է ապրիլի 15-ին Բոսթոնի մարաթոնում իրականացված ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը։ Ինքնաշեն ռումբերի պայթյունների հետևանքով մահացել էր 3 մարդ, ավելի քան 260-ը՝ վիրավորվել։

Ցառնաևի եղբայր Տամեռլանը, ով մասնակցել էր ահաբեկչության իրականացմանը, սպանվել էր ձերբակալության ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը