Լրահոս

25.05.2013 10:06


Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայի հարցով միջազգային համաժողովի նախապատրաստման աշխատանքները

Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայի հարցով միջազգային համաժողովի նախապատրաստման աշխատանքները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ քննարկելով սիրիական ճգնաժամը։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու հմատեքստում միջազգային համաժողովի նախապատրաստման աշխատանքները»,–հայտնում ՌԴ ԱԳՆ–ից։

Համաժողովի անցկացման օրն առայժմ հայտնի չէ։ Ավելի վաղուց Քերին հայտնել էր, որ այն հավանաբար տեղի կունենա հունիսի սկզբին։

Այս խորագրի վերջին նյութերը