Լրահոս

25.05.2013 09:49


Պատահար Գեղարքունիքում. կան մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար Գեղարքունիքում. կան մեկ զոհ, երկու վիրավոր

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 76 RԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Իջևան ավտոճանապարհի 70,5 կմ հատվածում՝ Ախթամար հուշարձանի մոտ, դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին և գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Վահան Ստեփանյանը տեղում մահացել, է իսկ ուղևորներ, նույն փողոցի բնակիչներ, Յուրի Լուկինը և 29-ամյա Ալեքսանդր Սուդրովիչինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Սևանի թիվ 33 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Սարիբեկ Բաղդասարյանի գլխավորութամբ, ավտոմեքենայից դուրս են բերում մահացածի դին:

Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորւթյամբ:

Տեղում են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի, Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Շահբազյանը, ով փաստի առթիվ արդեն հարուցել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 2-ր դ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը